Աստվածների խնջույքը
From Wikipedia, the free encyclopedia
«Աստվածների խնջույքը» (անգլ.՝ The Feast of the Gods, իտալ.՝ Il festino degli dei), Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ Ջովաննի Բելլինիի յուղանկար, որի ձախակողմյան և կենտրոնական բնապատկերներում էական լրացումներ են կատարել Դոսսո Դոսսին և Տիցիանը։ Վենետիկցի նկարչի դիցաբանական կտավներից մեկն է, որն ավարտված լինելով 1514 թվականին, հանդիսացել է նրա վերջին խոշոր աշխատանքը։ Այժմ գտնվում է Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահում և համարվում «Վերածննդի դարաշրջանի ամենամեծ նկարներից մեկն ԱՄՆ-ում»[4]։
Աստվածների խնջույքը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջովանի Բելլինի[1][2] և Տիցիան[1] |
տարի | 1514[1], 1529[1] և 1514[2] |
բարձրություն | 170,2 սանտիմետր[1] |
լայնություն | 188 սանտիմետր[1] |
ուղղություն | Վենետիկի գեղարվեստի դպրոց, Բարձր վերածնունդ[2] և Քվատրոչենտո |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Արվեստի ազգային պատկերասրահ[3] |
հավաքածու | Արվեստի ազգային պատկերասրահ[1] |
պատվիրատու | հավանաբար՝ Alfonso d'Este? |
կայք | |
Ծանոթագրություններ | |
The Feast of the Gods (Giovanni Bellini and Titian) Վիքիպահեստում |
Կտավը Վերածննդի արվեստում «Աստվածների խնջույք» թեմայի առաջին գլխավոր պատկերումն է, որն արդիական է մնացել մինչև հյուսիսային մաներիզմի ավարտը մոտավորապես մեկ դար անց[5]։ Այն ունի մի քանի նմանություն այժմ Լուվրում գտնվող, 1490-ական թվականներին ֆլորենսիացի նկարիչ Բարտոլոմեո դի Ջովաննիի հեղինակած մեկ այլ կտավին[6]։