Ասպուրակես Ա Մանազկերտցի
հայ կաթողիկոս / From Wikipedia, the free encyclopedia
Ասպուրակես Ա Մանազկերտցի (ծ. թ. անհայտ, Մանազկերտ – 386, Մանազկերտ), Ամենայն հայոց կաթողիկոս 381 թվականից։ Հաջորդել է Զավեն Ա Մանազկերտցուն, Աղբիանոսյանների տոհմից։ Պայքարել է Բյուզանդիայի քաղաքականության դեմ, աջակցել Հայոց թագավոր Խոսրով Գ-ին։ Ասպուրակես Ա Մանազկերտցու ջանքերի շնորհիվ Հայաստանի՝ բյուզանդիային անցած արևմտյան մասում նոր հոգևոր առաջնորդ չի նշանակվել, և Հայոց կաթողիկոսական աթոռը պահպանել է իր համահայկական նշանակությունը։ Կաթողիկոսական գահին Ասպուրակես Ա Մանազկերտցուն հաջորդել է Սահակ Ա Պարթևը։
Արագ փաստեր Ասպուրակես Ա Մանազկերտցի ...
Ասպուրակես Ա Մանազկերտցի | |
---|---|
Կառավարում | |
Տիտղոս | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Ժամանակամիջոց | 381-386 |
Եկեղեցի | Հայ Առաքելական եկեղեցի |
Անձնական տվյալներ | |
Անունը ծնվելիս | Ասպուրակես Ա Աղբիանոսյան |
Ծննդավայր | |
Մահվան վայր | |
← Զավեն Ա Մանազկերտցի Սահակ Ա Պարթև → |
Փակել