Առնոլֆինի ամուսինների դիմանկարը
Յան վան Էյկի նկար / From Wikipedia, the free encyclopedia
«Առնոլֆինի ամուսինների դիմանկարը» (հոլ.՝ Portret van Giovanni Arnolfini en zijn vrouw), հոլանդացի նկարիչ, 15-րդ դարի Վերածննդի հայտնի ներկայացուցիչ Յան վան Էյքի նկարներից։ Այս ստեղծագործությունը Եվրոպայի գեղանկարչության մեջ առաջին հայտնի նկարն է, որտեղ պատկերված է ամուսնական զույգ[4]։
Առնոլֆինի ամուսինների դիմանկարը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Յան վան Էյկ[1] |
տարի | 1434[1] |
բարձրություն | 82,2 սանտիմետր |
լայնություն | 60 սանտիմետր |
ուղղություն | վաղ հոլանդական գեղանկարչության[2] |
ժանր | դիմապատկեր[3] |
նյութ | յուղաներկ[1] և oak panel?[1] |
գտնվում է | Q124453365? |
հավաքածու | Լոնդոնի ազգային պատկերասրահ[1] |
սեփականատեր | Diego de Guevara?, Մարգարեթ Ավստրիացի, Մարիա Ավստրիացի, Ֆիլիպ II Հաբսբուրգ, Կառլ II, James Hay? և Լոնդոնի ազգային պատկերասրահ |
հիմնական թեմա | Giovanni Arnolfini? և Giovanna Cenami? |
մակագրություն | Johannes de eyck fuit hic 1434 |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/e/eyck_van/jan/15arnolf/15arno.html կայք | |
Ծանոթագրություններ | |
The Arnolfini Portrait by Jan van Eyck Վիքիպահեստում |
Դիմանկարը, որի չափերն են 81,8 × 59,7 սմ, ստեղծվել է Բրյուգգեում 1434 թվականին և 1842 թվականից ցայսօր պահպանվում և ցուցադրվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում (սրահ № 56, գույքագրում № NG186)[5]: Համարվում է, որ նկարում պատկերված է վաճառական Ջովանի դի Նիկոլաո Առնոլֆինին ու նրա կինը. ենթադրվում է, որ նրանք իրենց իսկ տան մեջ են՝ Բրյուգգեում։ Այս նկարը համարվում է Արևմտյան գեղանկարչության Հյուսիսային Վերածննդի դպրոցի ամենաբարդ մեկնաբանելի ստեղծագործություններից մեկը, իսկ նկարում պատկերված ամուսնական զույգի իսկության վերաբերյալ վեճերը ցայսօր էլ շարունակվում են։