Անտոնիո Կանովա
From Wikipedia, the free encyclopedia
Անտոնիո Կանովա (իտալ.՝ Antonio Canova, նոյեմբերի 1, 1757(1757-11-01)[6][7][8][…], Պոսանո, Տրևիզո, Վենետո, Իտալիա[6][9][10][…] - հոկտեմբերի 13, 1822(1822-10-13)[6][7][8][…], Վենետիկ, Ավստրիական կայսրություն[6][9][3][…]), իտալացի նկարիչ և քանդակագործ, նեոկլասիցիզմի ներկայացիչ[11][12]։ Հիմնականում աշխատել է Վենետիկում և Հռոմում։ Վաղ շրջանի գործերում հետևել է բարոկկոյի արվեստի ավանդույթներին։ Հետագայում ընթացել է անտիկ քանդակագործության ձևերը նմանակելու ուղիով, ժամանակակիցների կողմից անվանվել «նոր Ֆիդիաս»։ Ուսումնասիրողներից շատերը նրան համարում են նեոկլասիցիզմի շրջանի մեծագույն քանդակագործը[13]։ Ընդ որում՝ ընդգծում են, որ Կանովային հաջողվել է խուսափել բարոկկոյին բնորոշ մելոդրամատիզմից և նեոկլասիցիզմին հատուկ սառը արհեստականությունից[14]։
Անտոնիո Կանովա իտալ.՝ Antonio Canova | |
---|---|
Ի ծնե | Antonio Canova |
Ծնվել է | նոյեմբերի 1, 1757 |
Ծննդավայր | Պոսանյո, Իտալիա |
Մահացել է | հոկտեմբերի 13, 1822 |
Վախճանի վայրը | Վենետիկ, Իտալիա |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Ազգություն | իտալացի |
Կրթություն | Վենետիկի գեղարվեստի ակադեմիա |
Ուսուցիչ | Giuseppe Bernardi? և Giovanni Ferrari? |
Ստեղծագործություն(ներ) | The Three Graces?, Venus Victrix?, Ամուրը և Փսիխեան, Hercules and Lychas? և George Washington? |
Ոճ | նեոդասականություն[1][2] |
Ժանր | ֆիգուրատիվիզմ[2][3], նյու[2][3], քանդակագործություն, այլաբանություն[3], Ֆիգուր[3], դիցաբանական գեղանկարչություն[3], դիմապատկեր[3], հոգևոր արվեստ[3] և Անիմալիստիկա[3] |
Մասնագիտություն | քանդակագործ, ճարտարապետ, նկարիչ և գծանկարիչ |
Գործունեությունը | քանդակագործ |
ազդվել է | Ֆիդիաս |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Սուրբ Ղուկասի ակադեմիա[5] |
Antonio Canova Վիքիպահեստում |
Ստեղծել է տպավորիչ տապանաքարեր (Կլեմենտ 8-ի տապանաքարը, 1792, Սբ. Պետրոսի տաճար, Հռոմ), դիցաբանական հերոսների արձաններ («Ամուրը և Փսիքեն», 1973, Լուվր, Փարիզ), իդեալականացված դիմաքանդակներ («Պաոլինա Բորգեզեն՝ Վեներայի տեսքով», 1805-1807, Բորգեզե պատկերասրահ, Հռոմ)։
Կանովայի ստեղծագործությունը հիմք է հանդիսացել 19-րդ դարի եվրոպական ակադեմիական քանդակագործության համար։