Անհավանական Սարդ-մարդը 2
From Wikipedia, the free encyclopedia
Անհավանական Սարդ-մարդը 2 (որոշ վարձույթներում ներկայացվել է նաև որպես Անհավանական Սարդ-մարդը 2։ Էլեկտրոյի վերածնունդը[15]), 2014 թվականի՝ սուպերհերոսի մասին ամերիկյան ֆիլմ, որը պատմում է Marvel Comics-ի Սարդ-մարդը կերպարի մասին։ Նկարահանվել է ռեժիսոր Մարկ Ուեբի և թողարկվել Columbia Pictures-ի կողմից։ Այն Սարդ-մարդու հինգերորդ կենդանի ներկայացումն է ֆիլմում, որը ստեղծվել է Columbia Pictures-ի և Marvel Entertainment-ի կողմից։ Հանդիսանում է «Անհավանական Սարդ-մարդը» ֆիլմի սիկվելը և «Անհավանական Սարդ-մարդը» ֆիլմաշարի վերջին կինոնկարը։ Սցենարը գրել է Ջեյմս Վանդերբիլթին, իսկ Ալեքս Կուրտզմանն և Ռոբերտո Օրչին վերաշարադրել են այն[16][17]։ Գլխավոր դերերում են Էնդրյու Գարֆիլդը Փիթեր Փարքերի / Սարդ-մարդու դերում, Էմմա Սթոունը՝ Գվեն Սթեյսիի, Դեյն ԴեՀանը՝ Կանաչ Գոբլինի / Հարի Օզբորնի, Քեմփբել Սքոթը և Էմբեթ Դևիդտզը՝ Փիթերի ծնողների՝ Ռիչարդ և Մերի Փարքերների, իսկ Սալլի Ֆիլդը հորաքույր Մեյի դերերում։ Դերասանական կազմում նորեկներն են չարագործների դերեր կատարող Փոլ Ջիամատին Ռնգեղջյուրի / Ալեքսեյ Սիտցևիչի և Ջեյմի Ֆոքսը Էլեկտրոյի / Մաքս Դիլոնի դերերում։
«Անհավանական Սարդ-մարդը 2» ֆիլմի զարգացումը սկսեց «Անհավանական Սարդ-մարդու» հաջողությունից հետո։ ԴեՀան, Ջիամատին, Ջոնսը և Քուփերը դերասանական կազմին միացան 2012 թվականի դեկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում։ Նկարահանումները տեղի ունեցան Նյու Յորքում 2013 թվականի փետրվարից հունիս։ Ֆիլմը թողարկվեց 2D, 3D և IMAX 3D ձևաչափերով 2014 թվականի մայիսի 2-ին Միացյալ Նահանգներում՝ երկու համաշխարհային պրեմիերաներով, որոնք տեղի ունեցան 2014 թվականի մարտի 31-ից ապրիլի 10-ը։ Ֆիլմը ստացավ խառը կարծիքներ՝ ողջ աշխարհում հավաքելով 709 միլիոն դոլար և դառնալով 2014 թվականի իններորդ ամենաշահութաբեր ֆիլմը, սակայն ֆիլմաշարի ամենաքիչ գումար ստացածը[18][19]։ Այնուամենայնիվ, կինոնկարը դարձավ հիթ՝ ողջ աշխարհի տարբեր շուկաներում կատարելով բարձր դեբյուտներ և լայն կինեմատոգրաֆիական թողարկում։ Ֆիլմը հետագայում մրցանակներ շահեց իր երաժշտական ստեղծագործությունների և դերասանների խաղի համար, որոնցից նշանավոր են 2015 թվականի Երեխաների ընտրության մեկ և ASCAP (Կոմպոզիտորների, գրողների և թողարկողների ամերկյան խմբակցություն) երկու մրցանակները։
«Անհավանական Սարդ-մարդը 2»-ը նախատեսված էր դառնալու հորինված ընդարձակ տիեզերքի մասին պատմող ֆիլմաշարի սկիզբը, որը պետք է շարունակվեր երկու սիկվելներով և մի քանի սպին-օֆֆ ֆիլմերով։ Դրան սպասելու ցածր ցուցանիշների պատճառով Էնդրյու Գարֆիլդը հեռացվեց, բոլոր հետագա ադապտացիաները չեղյալ համարվեցին, և կերպարի վերաթողարկումը՝ մարմնավորված Թոմ Հոլանդի կողմից, հայտնվեց Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքում՝ առաջին քայլն անելով «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ»-ում։ Նա կհայտնվի նաև իր սեփական՝ «Սարդ-մարդը։ Տունդարձ» ֆիլմում 2017 թվականին։