Ալեքսանդր Բ Բյուզանդացի
Ամենայն Հայոց Կաթողիկոս / From Wikipedia, the free encyclopedia
Աղեքսանդր Բ Բյուզանդացի, Ղարաղաշ (նոյեմբերի 11, 1755(1755-11-11)[1], Կոստանդնուպոլիս - 1755, Վաղարշապատ), Ամենայն հայոց կաթողիկոս 1753–1755 թվականներին։ Հաջորդել է Մինաս Ա Ակնեցուն։
Արագ փաստեր Ալեքսանդր Բ Բյուզանդացի, Ծնվել է ...
Ալեքսանդր Բ Բյուզանդացի | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 11, 1755(1755-11-11)[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
Մահացել է | 1755 |
Մահվան վայր | Վաղարշապատ |
Մասնագիտություն | Eastern Orthodox priest |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Փակել
Աբրահամ Գ Կրետացու օրոք (1734–1737) եղել է կաթողիկոսական փոխանորդ։ Աղեքսանդր Բ Բյուզանդացու անունով մեզ են հասել մի քանի մանր գրություններ, որոնցից հետաքրքրություն են ներկայացնում հատկապես Հիշատակարանը (նրա կաթողիկոս ընտրվելու մանրամասնություններով), Վրաց կաթողիկոս Անտոն I-ին (1744–1755) ու Վրաց արքա Թեյմուրազին (1744–1767) հղած թղթերը և մի կոնդակ՝ ուղղված համայն հայությանը՝ Արտազի Սբ. Թադե վանքի շինարարության համար միջոցներ հանգանակելու վերաբերյալ։
Կաթողիկոսական գահին Աղեքսանդր Բ Բյուզանդացուն հաջորդել է Հակոբ Ե Շամախեցին։