Աբդլմսեհ Արծրունի (նահատակ)
ՀԱԵ նահատակ / From Wikipedia, the free encyclopedia
Աբդլմսեհ Արծրունի (ծննդյան ու մահվան թվականներն անհայտ, 11-րդ դար), նահատակ, պռտուկյուրոպաղատ Աբդլմսեհ Արծրունու ազգակիցը, Արծրունիների իշխանական տոհմից։ Աբդլմսեհը նահատակվել է մանուկ հասակում։ Իր բազուկը իբրև մասունք պահվում էր Աղթամարում (11-րդ դար)[1]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբդլմսեհ Արծրունի (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Աբդլմսեհ Արծրունի, Ժամանակաշրջան ...
Աբդլմսեհ Արծրունի | |
---|---|
Արծրունիների զինանշանը | |
Ժամանակաշրջան | 11-րդ դար |
Ծնունդ | անհայտ |
Ծննդավայր | Վասպուրական |
Վախճան | անհայտ |
Սրբացված կարգ | սուրբ |
Պաշտամունքի վայր | Աղթամար |
Երկիր | Բյուզանդական կայսրություն |
Փակել
Թովմա Արծրունին գրում է՝
«... և զբազուկ սուրբ մարտիրոսին տղային Աբդլմսէհի, ազգակցի և անվանակցի պռտուկուրապաղատին»
Նույնը բառացի կրկնվում է Սամուել Անեցու «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց» պատմական երկում (էջ 31)։
Հրաչյա Աճառյանը իր Հայոց անձնանունների բառարանում գրում է՝
- Թեև վստահ ենք, որ այս «տղան» հրեա Աբդլմսեհն է, բայց «ազգակցի» ասելուց կարելի է ենթադրել, որ թերևս տարբեր անձ է։