Աարդման անիմեյշն
From Wikipedia, the free encyclopedia
Աարդման անիմեյշն (անգլ.՝ Aardman Animations), անգլիական հայտնի ստուդիա է, որը զբաղվում է մոդելային անիմացիայով։ Ընկերության անունը ծագում է ստուդիայի կերպարներից մեկի անունից՝ Aardman (դան․՝ aard - «երկիր, հող, բնություն» և անգլ.՝ man - «մարդ»)։ Այն յոթ անգամ եղել է «Օսկար» մրցանակի թեկնածու և չորս անգամ արժանացել այդ մրցանակի։ Փիթեր Լորդն ու Դեյվիդ Սփրոքսթնն իրենց անիմացիոն համագործակցությունը սկսել են դեռ դպրոցից։ Սկզբից ցանկություն կար մոդելային անիմացիայի համար գրավել մեծահասակ հանդիսատեսներին։ Հեռուստատեսության 4-րդ ալիքը օգնեց այն իրականացնել 1982 թվականին։ «Վաղորդյան թռչնակ» ֆիլմում Աարդմանը հնարավորություն ունեցավ ցուցադրել, որ իրական մարդիկ կարող են լինել հումորով, խորաթափանց ու զգացմունքային։ 1986 թվականին Փիթեր Գաբրիելն առաջարկեց համագործակցել ռեժիսոր Ստեֆան Ջոնսոնի և Քուայ եղբայրների հետ՝ ստեղծելու նոր ռոքային տեսահոլովակ։ Ռիթմի, էներգիայի, ոճի և տեսողական զգացողության այդ յուրահատուկ համադրումը դարձավ Նինա Սիմոնի «My baby Just Cares For Me» երգի լրացուցիչ մասը։ 1989 թվականին ստուդիային այս անգամ նույնպես հեռուստատեսության 4-րդ ալիքը պատվիրեց ստեղծել 5 րոպեանոց ֆիլմերի շարք՝ «Լիփ Սինչ» անունով։ Ֆիլմերի այս շարքը ցնցեց ողջ անիմացիոն աշխարհն իր իրական ձայներով ու կերպարներով, այդ թվում նաև Փիթեր Լորդի «Պատերազմի պատմություն», «Զինում», Բերի Փուրվի «Հաջորդը», Ռիչարդ Գոլեսզովսկիի «Ident» և Նիք Փարքի «Մարդկային հարմարավետությունները», որոնք 1990 թվականին արժանացան «Օսկար» մրցանակին որպես լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր։ 1993 թվականին Աարդմանը ստեղծեց իր առաջին 30 րոպեանոց Նիք Փարքի «Սխալ տաբատը» ֆիլմը, որը դարձավ ամենահաջող անիմացիոն ֆիլմերից մեկը։ «Հավերի փախուստը» ֆիլմը դարձավ նրանց առաջին լիամետրաժ ֆիլմը, որը հովանավորվեց Դրիմուորքսի կողմից։ Ստուդիայի համբավը աճում էր թե՛ Անգլիայում, թե՛ օվկիանոսից այն կողմ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Աարդման անիմեյշն | |
---|---|
Տեսակ | անիմացիոն ընկերություն, կինոստուդիա և կինոֆիլմերի արտադրության ընկերություն |
Հիմնադրված է | ապրիլի 12, 1972 |
Հիմնադիր | Պիտեր Լորդ և Դևիդ Սպրոքստոն |
Վայր | Բրիստոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Արդյունաբերություն | մուլտիպլիկացիա |
Կայք | aardman.com |
Aardman Animations Վիքիպահեստում |