ԱՄՆ-ի ավտոմոբիլային արդյունաբերություն
From Wikipedia, the free encyclopedia
ԱՄՆ-ի ավտոմիբիլային արդյունաբերություն, ազգային արդյունաբերության առաջատար ոլորտներից մեկն է։ Այն ծագել է 1890-ական թվականներին, իսկ արդեն 1900-ականների կեսերին ամերիկյան ավտոարդյունաբերությունը դարձել է ինչպես ներքին շուկայում, այնպես էլ աշխարհում ամենամեծ ծավալով արտադրությունը։ Այն պահպանեց առաջատարի դիրքը մինչև 1981 թվականը, երբ Ճապոնիան ավտոմեքենաների արտադրությամբ ժամանակավորապես առաջ անցավ ԱՄՆ-ից։ Եվ միայն 2009 թվականին չինական ավտոմոբիլային արդյունաբերությունն այս ցուցանիշով վերջնականապես գերազանցեց ԱՄՆ-ին։ Ներկայումս ԱՄՆ-ն իր ծավալով զբաղեցնում է երկրորդ տեղը աշխարհի խոշորագույն արտադրողների շարքում՝ տարեկան 8-10 մլն ավտոմեքենա, որոնց մեծ մասը արդեն մարդատար չեն, այլ այսպես կոչված ամենագնացներ, բեռնատարներ, միկրոավտոբուսներ և փիքափներ։ ԱՄՆ ավտոարտադրության մեջ գերակշռում են այսպես կոչված. «Big Detroit Three»-ը ամերիկյան երեք խոշորագույն ավտոարտադրողները, որոնք տեղակայված են Դետրոյթ քաղաքում, (Միչիգան նահանգում) կամ նրա անմիջական հարևանությամբ՝ «General Motors»-ը, «Ford Motor Company»-ն և «Stellantis»-ը։